Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Ապավեն

Ապավեն
16.07.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 16

Ճանաչիր Իմ Աստվածային զորությունը:

Վստահի՛ր Ինձ:

Բնակվի՛ր Իմ սիրո մեջ:

Խնդա՛ ու վստահի՛ր:

Ծիծաղը, մանկան հավատքի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը:

Ապահովություն փնտրիր Իմ գաղտնի վայրի մեջ:

Վստա՛հ եղիր:

Պատկերացրու, որ գտնվում ես ամրակուռ աշտարակի մեջ, և այնքան զորավոր ձեռք է քեզ պաշտպանում, որի դեմ անզոր են բոլոր ուժերը:

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ